Հաճախ տրվող հարցեր
Ի՞նչ ծառայություններ է առաջարկում Doxa-ն և ինչո՞վ է տարբերվում այլ տեխնոլոգիական ընկերություններից։
Doxa-ն ավելին է, քան ՏՏ ծառայություններ մատուցող ընկերությունը․ մենք ձեր բիզնեսի տեխնոլոգիական գործընկերն ենք։ Մեր հիմնական առաքելությունն է բացահայտել խնդիրները, առաջարկել արդյունավետ լուծումներ և տեխնոլոգիայի միջոցով օգնել բիզնեսներին աճել ու բարելավել աշխատանքը։ Մեր ծառայությունները ներառում են կայքերի դիզայն և մշակում, անհատական ծրագրային լուծումներ, CRM համակարգեր, ավտոմատացում, կիբերանվտանգություն, արհեստական բանականության լուծումներ, գրաֆիկական դիզայն և բրենդի ինքնության ձևավորում։
Doxa-ի նախնական խորհրդատվությունն իսկապե՞ս անվճար է։
Այո՛, Doxa-ի նախնական խորհրդատվությունն ամբողջությամբ անվճար է՝ առանց պատվեր կատարելու պարտավորության։ Նախ ծանոթանում ենք ձեր բիզնեսին, առկա մարտահրավերներին և նպատակներին, ապա առաջարկում ձեր կարիքներին ու պայմաններին համապատասխան լուծումներ։ Խորհրդատվությունը կարող է անցկացվել առցանց կամ առկա ձևաչափով՝ նախնական պայմանավորվածությամբ։
Ինչպե՞ս է որոշվում նախագծի արժեքը, և արդյո՞ք նախապես ստանում ենք ֆինանսական առաջարկ։
Այո՛։ Ձեր պահանջներն ուսումնասիրելուց հետո Doxa-ն տրամադրում է մասնագիտական առաջարկ, որը ներառում է նախագծի շրջանակը, ծառայություններն ու հանձնվող արդյունքները, առաջարկվող լուծումը, ակնկալվող ժամկետներն ու նախահաշվային հաշվի տեսքով գնառաջարկը։ Այս գործընթացը հարգում է ձեր ժամանակը և օգնում կայացնել տեղեկացված որոշում՝ բոլոր մանրամասները հստակեցնելով մինչև պայմանագրի կնքումը։
Սովորաբար որքա՞ն ժամանակ է պահանջվում նախագիծն ավարտելու համար։
Նախագծի տևողությունը կախված է ծառայության տեսակից, տեխնիկական բարդությունից և անհրաժեշտ գործառույթներից։ Ձեր պահանջների ուսումնասիրությունից ու վերլուծությունից հետո առաջարկվող ժամկետը ներկայացվում է նախագծային առաջարկում։ Առաջարկը հաստատելուց և պաշտոնական պայմանագիր կնքելուց հետո աշխատանքի փուլերն ու հանձնման ժամանակացույցը վերջնականացվում և կառավարվում են կողմերի համաձայնության հիման վրա։
Կարո՞ղ ենք պատվիրել Doxa-ի ծառայություններից միայն մեկը։
Այո՛։ Կարող եք առանձին պատվիրել ցանկացած ծառայություն, օրինակ՝ UI/UX դիզայն, կայքի մշակում, բրենդի ինքնության ձևավորում, սերվերի կարգավորում, տեխնիկական խնդիրների լուծում կամ CRM համակարգի մշակում։ Կարող եք նաև միավորել մի քանի ծառայություն մեկ ամբողջական նախագծում։ Մեր առաջարկությունները միշտ հիմնվում են ձեր բիզնեսի իրական կարիքների վրա։
Եթե արդեն ունենք կայք կամ ծրագրային համակարգ, կարո՞ղ է Doxa-ն այն բարելավել։
Այո՛։ Պարտադիր չէ ամեն նախագիծ սկսել զրոյից։ Doxa-ի թիմը կարող է գնահատել գործող կայքը կամ ծրագրային համակարգը՝ օգտատիրոջ փորձի, տեսողական դիզայնի, արդյունավետության, անվտանգության և տեխնիկական ճարտարապետության տեսանկյունից։ Արդյունքների հիման վրա կարող ենք առաջարկել վերադիզայն, օպտիմալացում, սխալների շտկում կամ տեխնիկական արդիականացում՝ օգնելով խուսափել ավելորդ ծախսերից։
Արդյո՞ք Doxa-ի ծառայությունները հարմար են փոքր բիզնեսների և ստարտափների համար։
Անշուշտ։ Doxa-ն օգնում է բիզնեսներին արդյունավետ օգտագործել տեխնոլոգիան։ Մեր ծառայությունները հասանելի են նաև ստարտափներին, խանութներին, փոքր ու միջին ձեռնարկություններին և անհատ ձեռնարկատերերին։ Ձգտում ենք առաջարկել լուծումներ՝ յուրաքանչյուր հաճախորդի նպատակներին, առաջնահերթություններին ու բյուջեին համապատասխան։
Ինչպե՞ս է Doxa-ն ապահովում մեր բիզնես տվյալների անվտանգությունն ու գաղտնիությունը։
Տեղեկատվական անվտանգությունն ու գաղտնիությունը հաճախորդների հետ համագործակցության հիմնարար սկզբունքներն են։ Ըստ նախագծի բնույթի՝ կիրառվում են հասանելիության վերահսկում, սերվերների անվտանգ կարգավորում, գաղտնագրված հաղորդակցություն, պահուստավորում և խոցելիությունների գնահատում։ Անվտանգության, գաղտնիության ու տվյալների կառավարման պարտականություններն ու պարտավորությունները նույնպես սահմանվում են պաշտոնական պայմանագրով՝ նախագծի պահանջներին համապատասխան։
Նախագիծը հանձնելուց հետո տրամադրո՞ւմ եք ուսուցում և աջակցություն։
Այո՛։ Համապատասխան նախագծերի համար Doxa-ն հանձնումից հետո տրամադրում է անվճար երկշաբաթյա շրջան՝ համակարգի օգտագործման ուսուցման, գործառույթների թեստավորման և համաձայնեցված շրջանակին վերաբերող խնդիրների լուծման համար։ Նպատակն է օգնել հաճախորդներին ծանոթանալ համակարգին և լուծել հանձնումից հետո հայտնաբերված հնարավոր խնդիրները։ Այդ շրջանից հետո լրացուցիչ սպասարկումն ու աջակցությունը, անհրաժեշտության դեպքում, տրամադրվում են առանձին պայմանագրով։
Ինչպե՞ս սկսել համագործակցությունը Doxa-ի հետ և պատվիրել նախագիծ։
Համագործակցությունը սկսվում է նախագծի հայտ ուղարկելուց կամ ամբողջությամբ անվճար խորհրդատվություն ամրագրելուց։ Ձեր կարիքները քննարկելուց ու ուսումնասիրելուց հետո պատրաստում և ուղարկում ենք առաջարկ՝ լուծմամբ, նախագծի շրջանակով, ժամկետներով ու նախահաշվային հաշվով։ Ձեր հաստատումից հետո կնքվում է պաշտոնական պայմանագիր։ Այնուհետև նախագիծն իրականացվում, թեստավորվում և հանձնվում է համաձայնեցված փուլերին ու պարտավորություններին համապատասխան, որին հաջորդում է երկշաբաթյա ուսուցման և սխալների շտկման շրջանը՝ պայմանագրի պայմաններով։
Ամրագրել անվճար խորհրդատվություն